TotalFootball.am


08.04.20 18:16

Բարտոմեուն կոնֆլիկտ ունի «Բարսելոնայի» մի քանի փոխնախագահների հետ


«Բարսելոնայի» ղեկավար կազմում կոնֆլիկտ է հասունանում: Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկանում է, որ մի քանի պաշտոնյաներ լքեն իրենց պաշտոնները: Այս մասին հաղորդում է AS-ը:

Մասնավորապես, խոսքը փոխնախագահ Էմիլի Ռուսոյի մասն է, որն այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա հունվարին:

Ռուսոյին «Բարսելոնայի» նախագահի հաջորդ ընտրություններից առաջ անվանում էին Բարտոմեուի փոխարինողը, սակայն հիմա իրավիճակը փոխվել է: Ընտրությունները, հիշեցնենք, կայանալու են 2021 թվականին:

Ըստ AS-ի տեղեկությունների՝ Բարտոմեուն առաջնորդվում է «Եթե դու ինձ հետ չես, ուրեմն իմ դեմ ես» քաղաքականությամբ:

Ըստ ամենայնի, հենց սա է պատճառը, որ Ռուսոն կարող է զրկվել իր պաշտոնից: Բարտոմեուի հետ տարաձայնությունների պատճառով «Բարսելոնան» կարող են լքել նաև այլ փոխնախագահներ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0