TotalFootball.am


08.04.20 15:54

«Լիվերպուլի» թոփ-մենեջերները 25 տոկոսով կրճատել են իրենց աշխատավարձերը


«Լիվերպուլի» ղեկավարությունը սեփական նախաձեռնությամբ աշխատավարձի կրճատման է գնացել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:

Աշխատավարձի կրճատմանը համաձայնել են գլխավոր տնօրեն Փիթեր Մուրը, գործադիր տնօրեն Բիլլի Հոգանը և օպերացիոն տնօրեն Էնդի Հյուզը: Ընդ որում, ղեկավարներն այս մասին չեն հանրայնացրել, որպեսզի խուսափեն ակումբի ֆուտբոլիստների վրա ճնշում գործադրելուց: 

Ավելի վաղ «Լիվերպուլը» քննադատության էր ենթարկվել պետական աջակցության ծրագրին մասնակցելու համար: Ակումբը հրաժարվել է այդ ծրագրից:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0