TotalFootball.am


08.04.20 13:36

Ֆիլիպե Լուիս. «Մեսսին պետք է միշտ ստանա «Ոսկե գնդակը»»


Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Ֆիլիպե Լուիսը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Ես միշտ խփում էի Մեսսիի ոտքերին, որ կանգնեցնեի նրան, նա երբեք չէր հանդիմանում ինձ դրա համար: Ես հիանում եմ նրանով որպես ֆուտբոլիստ: Ես երբեք չեմ խնդրել նրա մարզաշապիկը, քանի որ խաղադաշտ եմ դուրս գալիս հաղթելու համար, ոչ թե որ ասեմ՝ ես խաղացել եմ նրա դեմ:

Բոլորը գիտեն, թե ինչ եմ մտածում Մեսսիի մասին: Դուք պետք է հիանաք նրա խաղում, քանի որ չգիտեմ, թե քանի տարի կամ տասնամյակ կանցնի, մինչև որ կրկին կհայտնվի այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Մեսսին է: Մեսսին պետք է միշտ ստանա «Ոսկե գնդակը»», - Լուիսի խոսքերն է մեջբերել Marca-ն՝ հղում անելով Panenka-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0