TotalFootball.am


08.04.20 12:49

ԱՊԼ-ն պատրաստվում է հայտարարել մրցաշրջանի վաղաժամ ավարտի մասին


ԱՊԼ-ի ղեկավարությունը պատրաստվում է հայտարարել կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշրջանի վաղաժամ ավարտի մասին: Այս մասին հայտնել է «Ուդինեզեի» սպորտային տնօրեն Պյերպաոլո Մարինոն:

«Բելգիայի» ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել մրցաշրջանն ավարտելու մասին՝ չնայած ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցներին: ԱՊԼ-ում պատրաստվում են նմանատիպ հայտարարություն տարածել, քանի որ իրավիճակն այնտեղ դառնում է շատ, շատ լուրջ: Ես, անկեղծ ասած, պարզապես հուսով եմ, որ մենք կկարողանանք նորից վայելել ֆուտբոլը կորոնավիրուսից հետո: Կարևոր չէ՝ որքան ժամանակ կպահանջի դա, մեզ հարկավոր է դուրս գալ այս վտանգավոր գոտուց: Ես անհանգստանում եմ գալիք մրցաշրջանների, ոչ թե անցածների համար», - Մարինոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով Sportitalia-ն:

Հիշեցնենք, որ «Ուդինեզեն» և անգլիական «Ուոթֆորդը» պատկանում են Պոցցո գերդաստանին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է Եվրագավաթների մասնակցությունից զրկել այն երկրների թիմերին, որոնք ավարտին չեն հասցնի մրցաշրջանը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0