TotalFootball.am


08.04.20 11:28

ԱՊԼ-ի ղեկավար. «Կորուստները 1 միլիարդ ֆունտ կկազմեն, եթե մրցաշրջանը կիսատ մնա»


ԱՊԼ-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Մասթերսը պատմել է, թե ինչ հետևանքներ կթողնի մրցաշրջանը անավարտ թողնելը:

«Մենք, ինչպես և Մեծ Բրիտանիայի արտադրական տնտեսության մեծ մասը, աննախադեպ չափերի եկամտային կորուստներ կունենանք:

Մեզ սպառնում է 1 միլիարդ ֆունտի կորուստ, եթե անավարտ թողնենք 2019/20 մրցաշրջանը, իսկ դրան կհետևեն նաև այլ կորուստներ, եթե համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվի:

Դա բացասաբար կազդի  ոչ միայն ԱՊԼ-ի 20 ակումբների վրա, այլ նաև չափազանց բացասական ազդեցություն կունենա ողջ պրոֆեսիոնալ սեգմենտի վրա», - քաղաքական գործիչ Ջուլիան Նայթին Մասթերսի գրած նամակը մեջբերել է Sky Sports-ը:

Ավելի վաղ Նայթը կոչ էր արել գերշահույթի հարկ սահմանել այն ակումբների համար, որոնք կրճատել էին իրենց աշխատակիցների աշխատավարձերը, բայց չէին նվազեցրել ֆուտբոլիստների աշխատավարձերը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0