TotalFootball.am


07.04.20 23:38

ՖԻՖԱ-ն կփոխի տրանսֆերային պատուհանի ժամկետները


ՖԻՖԱ-ն պաշտոնական կայքում հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով համաշխարհային ֆուտբոլի կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին:

ՖԻՖԱ-ն որոշել է տեղափոխել տրանսֆերային պատուհանների ժամկետները: Բացվելու և փակվելու հստակ ժամկետները կհաղորդվեն ավելի ուշ:

Կազմակերպությունն ակումբներին նաև խորհուրդ է տվել երկարաձգել այն ֆուտբոլիստների պայմանագրերը, որոնց հետ համագործակցությունն ավարտվելու է 2020 թվականի հունիսի 30-ին, որպեսզի վերջիններս կարողանան մինչև վերջ անցկացնել մրցաշրջանը:

Բացի դրանից, ՖԻՖԱ-ն խորհուրդ է տվել ակումբներին ու ֆուտբոլիստներին՝ համաձայնել աշխատավարձերի կրճատմանը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0