TotalFootball.am


07.04.20 20:51

ՊՍԺ-ն մտադիր է գնել Իկարդիի տրանսֆերը


ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել՝ «Ինտերից» գնել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը: Այս մասին հավաստիացնում է Corriere dello Sport-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 70 միլիոն եվրո, որը նախատեսված է նրա վարձակալության պայմանագրով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ Իտալիա:

Իկարդին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2019-ի ամռանից: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Լիգա 1-ի 20 խաղի, որոնցում խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0