TotalFootball.am


07.04.20 19:57

ԼԱ Լիգայի նախագահ. «Մեսսին չի լուծի Ա Սերիայի խնդիրները»


Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է «Ինտերի» նախկին նախագահ Մասսիմո Մորատտիի խոսքերը, որն ավելի վաղ ասել էր, թե միլանյան ակումբը կարող է ապագայում ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Չեմ կարծում, թե Մեսսիին ձեռք բերելը կլուծի Ա Սերիայի խնդիրները, որոնք կապված են մեծ պարտքերի ու ոչ բավարար եկամուտների հետ: Ա Սերիայում տնտեսական դժվար վիճակ է, և այդ խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվի Մեսսիի օգնությամբ:

Ես կուզեի, որ Մեսսին մնար Լա Լիգայում, բայց եթե նա հեռանա, դա աշխարհի վերջը չի լինի: Շատերն ասում էին, որ առանց Կրիշտիանու Ռոնալդուի Լա Լիգան գումարներ կկորցնի, բայց հեռուստաիրավունքներից ստացվող մեր եկամուտներն աճել են անգամ Պորտուգալիայում: Մեծագույն ֆուտբոլիստներն օգնում են, բայց նրանք այնքան կարևոր չեն մրցաշարի համար», - Տեբասի խոսքերն է մեջբերել ESPN-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0