TotalFootball.am


06.04.20 16:28

ՖԻՖԱ-ն անժամկետ կերկարաձգի 2019/20 մրցաշրջանը. լիգաները կորոշեն դրա ավարտի ժամկետը


ՖԻՖԱ-ն մոտ ժամանակներս պետք է հայտարարի կորոնավիրուսի պատճառով ընդհատված ընթացիկ մրցաշրջանի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշման մասին:

Ըստ The Athletic-ի տեղեկությունների՝ կազմակերպությունն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանն ու հնարավորություն կտա ազգային լիգաներին՝ անձամբ որոշել դրա ավարտի ժամկետները: Կփոփոխվեն նաև ամռային տրանսֆերային պատուհանի ժամկետները, իսկ ակումբները կկարողանան երկարաձգել այն պայմանագրերը, որոնք ավարտվում են այս տարվա հունիսի 30-ին, որպեսզի այդ ֆուտբոլիստները կարողանան մինչև վերջ անցկացնել մրցաշրջանը:

Այս պահին կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված են գրեթե բոլոր առաջնությունները: Եվրոպայում միակ երկիրը, որտեղ Բարձրագույն լիգայի խաղեր են ընթանում, Բելառուսն է:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ այս մրցաշրջանը Եվրոպայում պետք է ավարտվի մինչև օգոստոսի 3-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0