TotalFootball.am


04.04.20 23:56

«Չելսին» սկսել է բանակցել Կոուտինյոյի հետ


«Չելսիի» ղեկավարությունը սկսել է բանակցել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, որը վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», բայց ընթացիկ մրցաշրջանից հետո, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իսպանական ակումբ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմն» ու «Արսենալը»: 27-ամյա բրազիլացու տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյուն 8 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 22 խաղում: «Բարսելոնայի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0