TotalFootball.am


03.04.20 16:58

Իկարդին մտադիր է լքել ՊՍԺ-ն ու վերադառնալ Իտալիա


Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, որը վարձակալությամբ հանդես է գալիս ՊՍԺ-ում, մտադիր է լքել փարիզյան ակումբն ու վերադառնալ Իտալիա: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան:

«Իկարդին որոշել է մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ Իտալիա: Նա չի մնա ՊՍԺ-ում: Նա ու կինը՝ Վանդա Նարան, հանդիպել ենք փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ, որպեսզի հայտնեն որոշման մասին: Դրանից հետո ՊՍԺ-ն դադարեցրել է «Ինտերի» հետ կապը հարձակվողի տրանսֆերը գնելու վերաբերյալ», - գրել է Սկիրան «Թվիթերի» իր էջում:

Այս մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ն կարող է գնել Մաուրոյի տրանսֆերը 70 միլիոն եվրոյով: Այս մրցաշրջանում Իկարդին 20 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 31 խաղում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0