TotalFootball.am


03.04.20 13:32

Կան. ««Բավարիայի» մարզիչներն ու թիմը կհրաժարվեն աշխատավարձի 20 տոկոսից»


«Բավարիայի» նախկին դարպասապահ, ակումբի ղեկավար կազմի անդամ Օլիվեր Կանը պատմել է, թե ինչպես են ապրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակում:

«Մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում և, բնականաբար, ճգնաժամը փոխում է կյանքի սովորական ձևը: Մենք ամենօրյա վիրտուալ ժողովներ ենք անցկացնում, ձևավորել ենք թիմ, որը կոորդինացնում է հատուկ առաջադրանքներ այս արտասովոր իրավիճակում: Ակումբի ղեկավարությունը, մարզիչներն ու թիմը հաստատել են իրենց աշխատավարձերի 20 տոկոսից հրաժարվելու ցանկությունը, քանի որ այսօր համերաշխությունն ավելի կարևոր է, քան երբևէ: Այդպես նրանք ցույց են տալիս, որ իրենց համար մեկ չէ: Մեզ համար առաջնայինը աշխատակիցներին աջակցելն է, չէ՞ որ հենց այնպես չէ, որ «Բավարիան» ընտանիք ենք անվանում», - Կանի խոսքերն է մեջբերել «Բավարիայի» պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0