TotalFootball.am


02.04.20 00:21

Իբրահիմովիչ. «Ինքս էլ չգիտեմ՝ ինչ եմ ուզում անել հետագայում»


«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ կարող է լքել իտալական ակումբը:

«Տեսնենք: Ես ինքս չգիտեմ՝ ինչ եմ ուզում անել հետագայում: Ամեն օր ինչ-որ նոր բան է պատահում: Օրինակ, ո՞վ կարող էր կանխատեսել կորոնավիրուսը: Մենք պարզապես պետք է ապրենք ու վայելենք կյանքը, պետք չէ չափից շատ անհանգստանալ: Ես ունեմ ընտանիք, որի մասին պետք է հոգ տանել: Նրանց հետ ամեն ինչ կարգին է, ինձ հետ՝ նույնպես», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Svenska Dagbaldet-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա միլանյան ակումբից: Զլատանը «Միլան» էր վերադարձել այս ձմռանը, ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով կես տարվա պայմանագիր:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0