TotalFootball.am


01.04.20 21:38

Լա Լիգան հայտնիների մասնակցությամբ համերգի միջոցով 1 մլն եվրո գումար է հավաքել


Լա Լիգան բարեգործական համերգի ընթացքում ավելի քան 1 միլիոն եվրո է հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: 

Ինչպես հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը՝ մարտի 28-ին երաժիշտներն ու ֆուտբոլիստները տնից մասնակցել են փառատոնին, որը դիտել է ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 182 երկրից: 

Ակցիային մասնակցել են նաև Santander Bank-ը, Universal Music Group-ը և GTS-ը: Մարդիկ ամբողջ աշխարհից նվիրաբերել են 1.003 միլիոն եվրո:

Santander Bank-ի ֆոնդի միջոցով հավաքված միջոցները կուղղվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար անրաժեշտ բժշկական միջոցների ձեռքբերմանը:

Նախատեսվում է ձեռք բերել 115 արհեստական շնչառության սարք, 1.435 միլիոն դիմակ, 12.595 պաշտպանիչ հանդերձանք, 500.000 պաշտպանիչ ձեռնոց:

Համերգի մասնակիցների թվում է եղել հայտնի երգիչ Լուիս Ֆոնսին: 4 ժամ տևած փառատոնին մասնակցել են նաև Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, Կոկեն, Խոակինը, թենիսիստ Ռաֆայել Նադալը, լողորդուհի Միրեյա Բելմոնտեն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0