TotalFootball.am


01.04.20 19:33

Սուլշերը խնդրանքով դիմել է ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների կանանց


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատմել է կարանտինի պայմաններում ֆուտբոլիստների մարզումների մասին:

««Յունայթեդի» ֆուտբոլիստները մարզումային և սննդակարգի անհատական ծրագիր ունեն: Այս շրջանը կարելի է օգտագործել ինչ-որ յուրահատուկ բանի վրա աշխատելով, ինչն օգտակար կլինի նրանց առաջադրանքների համար:

Վերջերս ես այգում մարզվում էի երեխաների հետ, մենք աշխատում էինք հարվածների վրա: Մեր հարձակվողները հիմա պետք է անեն նույնը կամ աշխատեն անցումների վրա:

«Յունայթեդի» ֆուտբոլիստների մեծ մասը լավ պայմաններ ու այգի ունեն: Հուսով եմ՝ նրանց կանայք ու ընկերուհիները կկարողանան մի քանի փոխանցումներով ու անցումներով օգնել նրանց», - նորվեգացի մասնագետի խոսքերն է մեջբերել ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0