TotalFootball.am


30.03.20 12:19

Մոուրինյուի մարզած ֆուտբոլիստների խոհրդանշական հավաքականում ՄՅՈՒ-ի ոչ մի ֆուտբոլիստ չկա


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինուն կազմել է իր մարզած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական: Թիմում տեղ չի գտել «Մանչեսթեր Յունայթեդի» և ոչ մի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

Նախքան «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյուն մարզել է Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ռեալը», Միլանի «Ինտերը», «Պորտուն», «Ունիան Լեյրիյուն» և Լիսաբոնի «Բենֆիկան»:

Ժոզեի խորհրդանշական հավաքականը՝

Դարպասապահ - Պետր Չեխ («Չելսի»):

Պաշտպաններ - Խավյեր Սանետտի («Ինտեր»), Ջոն Թերրի («Չելսի»), Ռիկարդու Կառվալյու («Չելսի», «Ռեալ»), Վիլյամ Գելլաս («Չելսի»):

Կիսապաշտպաններ - Կլոդ Մակելելե («Չելսի»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Մեսութ Օզիլ («Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»):

Հարձակվողներ - Դիդյե Դրոգբա («Չելսի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0