TotalFootball.am


29.03.20 23:24

Դի Մարիա. «ԱԱ-14-ից առաջ «Ռեալն» ինձ նամակ էր գրել, բայց պատռեցի այն»


Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան հիշել է, որ «Արքայական ակումբն» իրեն նամակ էր ուղարկել ԱԱ-2014-ի եզրափակչի՝ Արգենտինա - Գերմանիա խաղից առաջ (0-1):

«Ընդամենը երեք մարդ գիտի ճշմարտությունը՝ բժիշկ Դանիել Մարտինեսը, հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան ու ես: Բելգիայի հետ խաղից հետո ինձ մոտ մկանային պատռվածք կար, ոտքս լավ վիճակում չէր, բայց ես ուզում էի դուրս գալ խաղադաշտ: Դրա պատճառով կարիերաս կարող էր ավարտվել, բայց ինձ համար մեկ էր:

Ես գիտեի, որ «Ռեալը» ցանկանում է վաճառել ինձ: Սաբելյան ինձ ակումբից նամակ փոխանցեց, բայց ես անգամ չկարդացի այն ու պատռեցի: Դրանից հետո մոտեցա մարզչին ու արցունքներն աչքերիս ասացի, որ 100 տոկոսով պատրաստ չեմ խաղալու: Ես գիտեի, որ նա ցանկանում է ինձ դուրս բերել խաղադաշտ, բայց ուզում էր լավագույն տարբերակը գտնել թիմի համար: Դրա համար ես համաձայնեցի, որ իմ փոխարեն խաղար Էնցո Պերեսը», - Դի Մարիայի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0