TotalFootball.am


29.03.20 22:28

Շչեսնի. «Ալեգրին Ռոնալդուին պարտադրեց բոլորիս iMac գնել կարմիր քարտ ստանալուց հետո»


«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հիշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալլեգրին ֆուտբոլիստներին ստիպում էր միմյանց նվերներ անել կարգապահության խախտումներից հետո:

Չեմպիոնների լիգայում «Վալենսիայի» դեմ 2018-ի սեպտեմբերի խաղում կարմիր քարտ ստանալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր թիմակիցներին iMac համակարգիչ է նվիրել:

«Հիմա բոլորս iMac ունենք: Ճիշտ է, մենք ստիպված եղանք երկար սպասել, քանի որ Ռոնալդուն համաձայն չէր այդ հեռացման հետ և պնդում էր, որ ամեն ինչ ճիշտ է արել: Որոշ ժամանակ պահանջվեց, մոտ 2 ամիս, բայց յուրաքանչյուրս ստացանք մեկական iMac», - Շչեսնիի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0