TotalFootball.am


26.03.20 16:40

Իտալիայի առաջնությունը կարող է ավարտին հասցվել հուլիս-օգոստոսին


Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրել Գրավինան հայտարարել է, որ Իտալիայի առաջնությունը կարող է ավարտին հասցվել հունիսի 30-ից հետո: Այս պահին խաղերի անցկացումը հետաձգված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Ես հույսս չեմ կորցնում, որ մրցաշրջանը կշարունակվի, առայժմ դա հնարավոր է: Ես ամեն ինչ կանեմ, որ դա լինի: Հանձնվելն ինձ համար շատ դժվար է:

Ես հասկանում եմ, որ ժամկետի մասին մտածելը չափազանց վաղ է, բայց մենք պետք է դրական տարամադրվենք: Մենք ամեն հնարավորը կանենք, նույնիսկ կխաղանք ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի աջակցության հաշվին հունիսի 30-ից հետո, կօգտվենք հուլիսի և օգոստոսի առավելությունից:

Եթե մրցաշրջանը չեղարկեն, դա կլինի իմ պարտությունը: Դա վատագույն սցենարն է, որը կգցի մրցաշարի նշանակությունը», - Գրավինայի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0