TotalFootball.am


26.03.20 00:24

Նանի. «Ես շատ բան եմ սովորեցրել Ռոնալդուին»


«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Նանին կազմել է իր 5 հոգանոց խորհրդանշական հավաքականն այն ֆուտբոլիստներից, որոնք հետ խաղացել է: 

«Դարպասապահը կլինի Դե Խեան: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Նա իմ լավ ընկերն է, սակայն պետք է ակնոց կրի, քանի որ առանց դրա ոչինչ չի տեսնում: Դա ճշմարտությունն է: 

Դեկուն այն ֆուտբոլիստն է, որին ես միշտ փորձել եմ հավասարվել: Ես շատ բան եմ վերցրել նրանից: 

Պաշտպաններից կընտրեմ Բրունու Ալվեշին: Նա լավ տեխնիկա ունի: Երբ պետք է խաղալ, նա խաղում է: Երբ պետք է քանդել, նա քանդում է: 

Կրիշտիանու Ռոնալդուն, իր որակներն ու արագությունը... Նա ինձնից շատ բան է սովորել երիտասարդ տարիներին: Նա գիտի, որ ես եմ իրեն շատ բաներ սովորեցրել (ծիծաղում է): 

Եվ վերջապես Պոլ Սքոուլզը, որը հիանալի որակներ ուներ և շատ լավ էր տեսնում դաշտը»,- Նանիի խոսքն է մեջբերել MLS-ի թվիթերյան պաշտոնական էջը: 





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0