TotalFootball.am


25.03.20 18:31

«Բարսելոնան» պատրաստ է 8 ֆուտբոլիստի վաճառել


«Բարսելոնան» կարող է թիմի վերակառուցում իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «կապտանռնագույնները» պատրաստ են բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից: Վաճառքի հիմնական թեկնածուներից են կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչն ու Արտուրո Վիդալը, որոնց պայմանագրերն ավարտվում են 2021 թվականին: Ընդ որում չիլիացուն «Բարսելոնան» դիտարկում է ներգրավել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային գործարքում:

Կատալոնացիները պատրաստ են նաև վաճառել դարպասապահ Նետուին, պաշտպաններ Սամուել Ումտիտիին ու Էկտոր Ֆիրպոյին, կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ու հարձակվող Մարտին Բրեյթուեյթին, որը թիմին միացել էր ընդամենը 1 ամիս առաջ:

«Բարսելոնայի» ամենաեկամտաբեր տրանսֆերը կարող է դառնալ Անտուան Գրիզմանը: Ֆրանսիացին կատալոնական ակումբ էր տեղափոխվել նախորդ ամռանը, սակայն ղեկավարությունը պատրաստ է առաջիկա միջմրցաշրջանում բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա դիրքի համար այլ խաղացողի գնեն:

Նշվում է, որ թվարկված ֆուտբոլիստների վաճառքը պարտադիր առաջադրանք չէ «Բարսելոնայի» համար: Ֆուտբոլիստները, որոնց պայմանագրերը չեն ավարտվում հաջորդ տարի, կլքեն թիմը, եթե նրանց համար շահավետ առաջարկներ ստացվեն ու գտնված լինեն նրանց փոխարինողներ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0