TotalFootball.am


25.03.20 17:00

[ՎԻԴԵՈ] Ջեյմս Միլները ներկայացրել է կարանտինի խորհրդանշական հավաքականը


«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով գտնվում է կարանտինի մեջ, հերթական հումորային տեսանյութն է հրապարակել «Թվիթերի» իր էջում:

Տեսանյութում «Լիվերպուլի» փոխավագը ներկայացրել է «մեկուսացման խորհրդանշական հավաքականը»: Թիմում նա ընդգրկել է իսկապես գոյություն ունեցող խաղացողների՝ հատակին նրանց ներկայացնելով տարբեր առարկաների միջոցով:

Յուրաքանչյուր առարկա համահունչ է ֆուտբոլիստներից մեկի անվան կամ ազգանվան հետ: Օրինակ, Ջո Հարթին «ներկայացնում» է սիրտը (heart), Բրեդ Ֆրիդելին՝ հացը (bread), Գաբրիել Հայնցեին՝ «Հայնց» կետչուպը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0