TotalFootball.am


25.03.20 16:20

Վիլիանը վերջապես ստացել է «Չելսիի» թույլտվությունն ու մեկնել Բրազիլիա


«Չելսիի» հարձակվող Վիլիանը վերադարձել է Բրազիլիա այն բանից հետո, երբ լոնդոնյան ակումբից թույլտվություն է ստացել լքելու Անգլիան: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Ավելի վաղ ֆուտբոլիստի կինն ու դուստրերը վերադարձել էին Բրազիլիա: Վիլիանը ցանկանում էր միանալ նրանց Անգլիայի առաջնությունում դադարից հետո, սակայն լոնդոնցիները չէին ցանկանում բաց թողնել հարձակվողին Մեծ Բրիտանիա վերադառնալու հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կարող են ծագել հետագա կարանտինի պատճառով:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Չելսիի» ղեկավարությունն այնուամենայնիվ տվել է իր համաձայնությունը: Լոնդոնցիները նախատեսում են մարզումները վերսկսել ապրիլի 6-ից:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0