TotalFootball.am


22.03.20 16:28

Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով կարող է 10 միլիոն եվրո կորցնել


Իտալական ակումբները հնարավորություն կստանան ժամանակավորապես կրճատել իրենց ֆուտբոլիստների և աշխատակիցների աշխատավարձերը կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի պատճառով: Համարակը բացասաբար է ազդում թիմերի տնտեսական վիճակի վրա: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը կարող են կրճատվել 20-30 տոկոսով: Ընդ որում, նշվում է, որ ֆուտբոլիստների եկամտային կորուստները աշխատավարձի մեծությանը համապատասխան կլինեն: Այդպիսով, ցածր լիգաների ֆուտբոլիստները կտուժեն ամենաքիչը, իսկ Ա Սերիայի թիմերի խաղացողները կկրեն ամենամեծ վնասները:

Օրինակ, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը մրցաշրջանում 30 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում, կրճատման պատճառով կարող է կորցնել մոտ 10 միլիոն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0