TotalFootball.am


22.03.20 14:32

Երկրպագուները Տիգրան Բարսեղյանին ճանաչել են մարտի լավագույն ֆուտբոլիստ


Ըստ ավանդույթի՝ յուրաքանչյուր ամիս խաղերի ավարտից հետո «Աստանա» ֆուտբոլային ակումբի՝ «Վկոնտակտեի» պաշտոնական խմբում հարցում է անցկացվում ամսվա լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար:

Մարտին աստանացիները 3 խաղ են անցկացրել առաջնությունում, այդ խաղերին որոշվել է միացնել նաև Ղազախստանի Սուպերգավաթի խաղը, որում մայրաքաղաքային թիմը հաղթեց «Կայսարին»:

Հետաքրքիր է, որ քվեարկության ընթացքի մեծ մասում առաջատարը եղել է Պիերոս Սոտիրիուն, բայց ավարտից առաջ նրան շրջանցել է Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցվածների 34.22 տոկոսը: Մարտին Բարսեղյանը աչքի է ընկել գոլային փոխանցմամբ «Օրդոբասիի» հետ խաղում և գոլով՝ «Կասպիյայի» դեմ խաղում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0