TotalFootball.am


28.02.20 18:17

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Բենֆիկայի» ու «Կրուզեյրոյի» նախկին ֆուտբոլիստը միացավ «Ալաշկերտին»


«Ալաշկերտը» հայտարարել է բրազիլացի ձախ եզրային Բրիան Սիլվա Գարսիայի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

27-ամյա ֆուտբոլիստը ժամանակին բրազիլական «Ամերիկա» թիմից տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա» և մեկ մրցաշրջան անցկացրել պորտուգալական գրանդ ակումբի երկրորդ թիմի կազմում: 2016-2017 թթ. Բրիանը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ում` պաշտպանելով լեգենդար «Կրուզեյրո» ակումբի գույները:

Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև բրազիլական Սերիա Բ-ի մի շարք թիմերում, իսկ նրա վերջին ակումբը Սերիա Բ-ն ներկայացնող CRB-ն է եղել:

Բրիան Գարսիան միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նաև փետրվարի 27-ին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0