TotalFootball.am


28.02.20 17:40

«Ատլետիկոն» պատրաստ է ձեռք բերել Վիլիանին


«Չելսիի» եզրային Վիլիանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Բրազիլիայի հավաքականի հարձակվողը դեռևս չի երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, իսկ դրա ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին: Բրազիլացին «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, որպեսզի ցույց տա իր հետաքրքրվածությունը նրա նկատմամբ: «Ատլետիկոյում» նրան տեսնում են որպես հարձակվող Տոմա Լեմարին փոխարինողի, որը, ինչպես հաղորդվում է, չի արդարացրել իսպանական ակումբի սպասելիքները: Անձամբ Վիլիանը վերջերս հայտարարել էր, որ կուզեր մնալ Լոնդոնում, նույնիսկի եթե «Չելսին» չերկարաձգի իր հետ պայմանագիրը:

Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը մասնակցել է «Չելսիի» 34 հանդիպման՝ աչքի ընկնելով 5 գոլով ու 5 գոլային փոխանցմամբ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0