TotalFootball.am


26.02.20 12:00

Լեմպարդ. ««Բավարիան» ամեն ինչով ուժեղ էր մեզնից»


«Չելսիի»» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր թիմի պարտությունը Մյունխենի «Բավարիայից» ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում (0-3):

«Մենք շատ վատ խաղացինք: Երբեմն պետք է լինել առավելագույնս անկեղծ: «Բավարիան» ամեն առումով ուժեղ էր մեզնից: Հենց այդպիսի խաղամակարդակի շնորհիվ են նրանք ամեն տարի պայքարում Չեմպիոնների լիգայում ու Գերմանիայի առաջնությունում հաղթանակի համար: Ես հիասթափված եմ այն բանից, որ չստացվեց ավելի լավ խաղալ: Մենք պետք է ընդունենք այս պարտությունն ու շարունակենք աշխատել:

Մեր ֆուտբոլիստները պետք է մտածեն այն որոշումների ուղղությամբ, որոնք «Բավարիան» կայացնում էր խաղադաշտում: Այդպես նրանք կտեսնենք այն մակարդակը, որին պետք է ձգտել: Հիմա ինձ անհանգստացնում է այն, թե որքան արագ մենք կկարողանանք վերականգնվել ու պատրաստվել ԱՊԼ-ի խաղերին», - Լեմպարդի խոսքերն է մեջբերել BBC-ն:

Հիշեցնենք, որ ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Չելսիի» ու «Բավարիայի» միջև կկայանա Մյունխենում, մարտի 18-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0