TotalFootball.am


26.02.20 10:16

Սետյենը՝ «Նապոլիի» հետ խաղի մասին. «Պահերը քիչ էին, բայց դա համբերության հարց էր»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է իր թիմի խաղը «Նապոլիի» հետ ՉԼ 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը (1-1):

«Պատասխան խաղը կկայանա «Կամպ Նոուում», ուստի ոչ-ոքին լավ արդյունք է: Առաջին խաղակեսում «Նապոլին» սեփական տուգանայինին շատ մոտ էր խաղում և պաշտպանվում էր 10 հոգով: Մենք գրեթե պահեր չէինք ստեղծում, բայց հասկանում էինք, որ դա համբերության հարց է:

Ինչ վերաբերում է կորուստներին՝ դեղին քարտերի կուտակման պատճառով մենք առաջիկա խաղում չենք կարող խաղացնել Վիդալին ու Բուսկետսին: Պիկեն վնասվածք ունի, առայժմ հնարավոր չէ որևէ բան ասել ապաքինման ժամկետների մասին», - Սետյենի խոսքերն է մեջբերել Marca-ն:

«Նապոլի» - «Բարսելոնա» խաղի գոլերը խփեցին Դրիս Մերտենսն ու Անտուան Գրիզմանը: Բարսելոնայում պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0