TotalFootball.am


24.02.20 17:58

Գվարդիոլա. «Հիանում եմ «Ռեալով». դա ակումբ է, որին ցանկանում ենք նմանվել»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ՉԼ 1/8 եզրափակչի` «Ռեալի» հետ առաջին խաղին ընդառաջ կարծիք է հայտնել մադրիդյան թիմի մասին։ Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, Մադրիդում։

«Ես հիանում եմ այդ ակումբով։ Նրանց ֆուտբոլիստներն այնքան անգամ են խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, և ես չգիտեմ, թե ընդհանուր առմամբ քանի անգամ են նրանք գլխավերևում պահել գավաթը։ Մենք կազմում այդքան շատ այս մրցաշարի հաղթողներ չունենք, մենք պետք է մենք լինենք 180 րոպե շարունակ։

«Ռեալն» ակումբ է, որին մենք ցանկանում ենք նմանվել։ Ես ուզում եմ խաղից հետո դուրս գալ ու ասել. «Մենք մենք էինք»։ Նման մրցաշարերում դա ամենակարևոր բանն է։ Մենք պետք է մեզ ցույց տանք ամենամեծ ու հեղինակավոր մարզադաշտերից մեկում։ Հետո կփորձենք մի քանի գոլ խփել։ Եթե չհաջողվի, կշնորհավորենք նրանց ու կփորձենք ավելացնել հաջորդ անգամվա համար», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Goal-ը։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0