TotalFootball.am


24.02.20 14:28

Պակո Ալկասերն ամռանը կարող է հայտնվել «Ատլետիկոյում»


«Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերն ամռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով` մադրիդյան թիմը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ է փնտրում և համարում է, որ 26-ամյա իսպանացին կկարողանա գլուխ հանել այդ առաջադրանքից։ 

Ձմռանն Ալկասերը Դորտմունդի «Բորուսիայում» ունեցած խաղային պրակտիկայից դժգոհ` տեղափոխվեց «Վիլյառեալ», սակայն աղբյուրը հաղորդում է, որ նա ամռանը կարող է կրկին փոխել ակումբային գրանցումը։

«Վիլյառեալի» կազմում հարձակվողը 5 խաղ է անցկացրել` դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Գոլերից մեկն Ալկասերը Պրիմերայի 15-րդ տուրի շրջանակում խփել է հենց «Ատլետիկոյին»։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0