TotalFootball.am


24.02.20 14:14

Մյուլերը «Բավարիային» կոչ է արել չվախենալ «Չելսիից»


Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է ՉԼ 1/8 եզրափակչում «Չելսիի» հետ դիմակայության առաջին խաղի սպասելիքներից։

«Չեմպիոնների լիգայում ավելի քան 100 խաղից հետո կարծում ես, թե եղել ես եվրոպական լավագույն մարզադաշտերում, բայց «Սթեմֆորդ Բրիջում» լինելու բախտ դեռևս չեմ ունեցել։

«Չելսին» լավ թիմ ունի ու երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ` կազմում, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել։ «Բավարիան» պետք է լրջորեն նախապատրաստվի նրանց հետ խաղին։ Բայց նրանք այս պահին Եվրոպայի լավագույն թիմը չեն, ուստի մենք պետք է ինքնավստահ լինենք ու չվախենանք «Չելսիից»», - Մյուլերի խոսքերն է մեջբերել The Athletic-ը։

«Չելսիի» ու «Բավարիայի» միջև առաջին խաղը կկայանա վաղը` փետրվարի 25-ին, Լոնդոնում։ Պատասխան հանդիպումը Մյունխենում կկայանա մարտի 18-ին։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0