TotalFootball.am


22.02.20 20:39

Հոլանդը կրկին գոլ խփեց, «Բորուսիան» վերջին 6 խաղում 5-րդ հաղթանակը տարավ. այլ արդյունքներ


Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց «Վերդերի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «իշամեղուների»: Էրլինգ Հոլանդը կրկին գոլ խփեց՝ աչքի ընկնելով 66-րդ րոպեին: Իսկ խաղի հաշիվը 52-րդ րոպեին բացել էր Դան Աքսել Սագադուն:

«Բորուսիան» վերջին 6 խաղերում 5-րդ հաղթանակը տարավ և հավաքելով 45 միավոր՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Առաջատար «Բավարիան» ունի 49 միավոր:

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Հոֆենհայմը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով խաղաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, «Քյոլնը» հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախեց «Հերտային»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0