TotalFootball.am


22.02.20 14:54

Լևանդովսկի. «Շատ բան եմ սովորել Գվարդիոլայից. եթե նրան ու Կլոպին «խառնենք», իդեալ կստացվի»


Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հիշել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ համատեղ աշխատանքի մասին:

«Երբ Պեպը եկավ «Բավարիա», մարդիկ մտածում էին, թե նա խաղալու է առանց «9» համարի: Ինձ համար ամեն ինչ այսպես էր. «Միգուցե ինձ հարկավոր է փորձել այլ ոճով խաղալ»:

Ես շատ բան եմ սովորել Գվարդիոլայից: Մենք շատ էինք խոսում տակտիկայի մասին, և ինձ համար դա նոր բան էր: Ես հասկանում էի, որ եթե կարողանամ խաղալ Գվարդիոլայի մոտ տակտիկայի ու հարձակվողների մասին նրա մտքերով ու գաղափարներով, ապա դա հրաշալի կլինի ինձ համար:

Գվարդիոլան ու Կլոպը տարբեր մարզիչներ են, բայց եթե նրանց «խառնենք», իդեալ կստացվի», - Լևանդովսկու խոսքերն է մեջբերել The Guardian-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0