TotalFootball.am


22.02.20 14:00

Բրունու Ֆերնանդեշ. «Ես Ռոնալդուի երկրպագու եմ, դրա համար էլ երազում էի խաղալ ՄՅՈՒ-ում»


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտարարել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եղել է իր կուռքը:

«Ես Ռոնալդուի երկրպագու եմ, նա այն ֆուտբոլիստն է, որի օրինակին ես միշտ հետևել եմ: Երբ նա հաճախ էր իր մասին հիշեցնում այստեղ՝ «Մանչեսթերում», նա այստեղ իր կարիերայի վաղ շրջանի նշանակալի հատվածն է անցկացրել, այստեղծ մեծ հաջողության է հասել:

Ահա, թե ինչու էի ես երազում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», և ինձ համար շատ հաճելի է այստեղ, քանի որ կատարվել է մանկության երազանքս:

Կարծում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստ, որը հայտնվում է ՄՅՈՒ-ում, ցանկանում է հաղթել ամեն ինչ: Ես ուզում եմ հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է ՄՅՈՒ-ն:

Ես ամբիցիոզ ֆուտբոլիստ եմ և ուզում եմ հաջողության հասնել», - Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0