TotalFootball.am


22.02.20 12:30

Տիտեն տվել է Բրազիլիայի հավաքականի տեխնիկական ու տակտիկական առաջատարների անունները


Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի մասին:

«Տեխնիկական տեսանկյունից Նեյմարը հավաքականի առաջատարն է: Խաղի առանցքային պահին ֆուտբոլիստները նայում են նրան, քանի որ նա կարող է վճռել ելքը: Կազեմիրոն տակտիկական առաջատարն է: Նա հստակ գիտի՝ ինչպես կառուցել խաղը: Մեզ բավական է պարզապես նայել միմյանց:

Կազեմիրոն նախկինում խաղացել է «10» համարի դիրքում, երբ նա դարձավ շատ ավելի պաշտպանողական ոճի ֆուտբոլիստ, իսկապես սկսեց աճել: Դաշտի կենտրոնում առաջին ֆուտբոլիստը պետք է լինի իր դերի մասնագետը:

Խաղադաշտում Կազեմիրոյի աշխատանքը տպավորում է: Նրա շնորհիվ հավաքականը գրոհներ է ստեղծում: Նա ատ բարձր ինտելեկտով ֆուտբոլիստ է: Նա հոգ է տանում իր մասին որպես մարզիկ, երբ խոսքը սննդի, կենսակերպի, երեկույթների մասին է: Նա գիտի՝ ինչպես տնօրինել իր ժամանակը»,- Տիտեի խոսքերն է մեջբերել AS-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0