TotalFootball.am


21.02.20 18:34

Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը


Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մեթոդական խմբի ղեկավար Ռուբեն Լեսկանոն ներկայացրել է ՀՖՖ Մանկապատանեկան ֆուտբոլի ազգային ծրագիրը, որը հաստատվել է ՀՖՖ Գործկոմի անդամների կողմից:

«Ալաշկերտ» ՖԱ կողմից ներկայացված առաջարկի հիման վրա՝ «Ալաշկերտ» ՖԱ քարտուղար Գևորգ Մարիկյանը, ՀՖՖ Գործկոմի հաստատմամբ, համալրել է ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեի անդամի թափուր պաշտոնը:

ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են «Գանձասար-Կապան» և «Վեստ Արմենիա» ակումբների կանանց թիմերի անվանափոխության և ՀՖՖ Արտոնագրման համակարգի պատժամիջոցների վերաբերյալ Կարգապահական կանոնակարգի 33-րդ հոդվածի փոփոխության օգտին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0