TotalFootball.am


21.02.20 18:05

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։

Խաղային կարիերան․

«Տիտան» (Մոսկվա, Ռուսաստան) - 2004

«Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) – 2005-2006

«Դինամո» (Մինսկ, Բելառուս) – 2007

«Կռիլյա Սովետով» (Սամարա, Ռուսաստան) – 2008-2011

«Վոլգար» (Աստրախան, Ռուսաստան) – 2010

«Մորդովիա» (Սարանսկ, Ռուսաստան) – 2012-2013 «Ուֆա» (Ռուսաստան) – 2013-2016

«Անժի» (Մախաչկալա, Ռուսաստան) – 2016-2017

«Տոսնո» (Ռուսաստան) – 2017-2018

«Ենիսեյ» (Կրասնոյարսկ, Ռուսաստան) – 2018-2019

«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – 2020 –

Նվաճումները․

Ռուսաստանի գավաթակիր – 2017/2018 («Տոսնո»)





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0