TotalFootball.am


21.02.20 15:47

Ֆոնսեկան խոսել է «Ռոմայի» խնդիրների մասին


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու ֆոնսեկան ամփոփել է ԵԼ 1/16 եզրափակչի՝ «Գենտի» հետ խաղը (1-0):

«Մենք խաղացինք, իհարկե, ոչ լավագույն կերպով, թիմի համար հիմա դժվար է, բայց մենք պայքարեցինք ու արեցինք ամեն բան, որ շտկենք իրավիճակը: «Գենտն» ամուր թիմ է, բայց գլխավորը՝ մենք գնդակ բաց չթողեցինք ու հաղթեցինք:

Հիմա մենք կարող ենք ռիսկի դիմել: Երբ ինքնավստահությունը չի հերիքում, պետք է ավելի պրակտիկ հարվածել: Մենք փոխանցումներով այնպես չենք խաղում, ինչպես 1 ամիս առաջ:

Կարծում եմ՝ տղաները փորձում են ամբողջ ուժով, և չափազանց կարևոր է, որ այս խաղում մենք հաղթեցինք: Մենք չենք կարող լավ գրոհել, եթե պաշտպանվում ենք վատ: Լավագույն պաշտպանությունը գնդակի վերահսկողությունն է, քանի որ երբ գնդակը մեզ մոտ է, ապա պետք չէ պաշտպանվել: Բայց որպեսզի այդպես լինի, պետք են ինքնավստահ խաղացողներ, որոնք ցանկություն ունեն տիրել գնդակին: Այս պահին այդպիսիք չկան», - Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0