TotalFootball.am


29.01.20 19:39

Պերեսը Զիդանին համոզել է հրաժարվել Պոգբայի տրանսֆերից


Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելու մտքից: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

26-ամյա կիսապաշտպանի նկատմամբ վստահությունը սկսում են կորցնել նաև մանկունիական ակումբում: «Օլդ Թրաֆորդում» հիասթափված են այն բանից, որ ֆրանսիացին ոչ մի կերպ չի կարողանում ապաքինվել վնասվածքից, որն ստացել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին: Դա հաշվի առնելով՝ նշվում է, որ հաջորդ ամռանը ֆուտբոլիստին վերադարձնելու «Յուվենտուսի» շանսերը մեծանում են:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 8 խաղի: Նրա ակտիվում 2 արդյունավետ փոխանցում է: Հունվարի սկզբին ֆուտբոլիստը կոճի վիրահատության է ենթարկվել: Ֆրանսիացու արժեքը տրանսֆերային շուկայում 100 միլիոն եվրո է:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0