TotalFootball.am


29.01.20 18:40

«Արարատ-Արմենիան» հայտարարեց հերթական տրանսֆերի մասին


Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է նախապատրաստվել 2019/20 մրցաշրջանի գարնանային հատվածին և հայտարարել է թիմի հերթական համալրման մասին:

Ինչպես տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից՝ «Արարատ-Արմենիային» է միացել 26-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն:

Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել ուկրաինական «Շախտյոր», «Մարիուպոլ», «Արսենալ Կիև» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ուկրաինական «Կարպատի» ակումբի ֆուտբոլիստ:

Մրցաշրջանի առաջին հատվածում անցկացրած 15 խաղերից հետո «Արարատ-Արմենիան» 27 միավորով 2-րդն է Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0