TotalFootball.am


29.01.20 17:43

Արտետան առաջին տրանսֆերն իրականացրեց


«Ֆլամենգոյի» պաշտպան Պաբլո Մարին տեղափոխվեց  «Արսենալ»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանացին «Արսենալին» միացել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նախատեսված վարձակալական պայմանագրով՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ:

Ֆուտբոլիստը Միկել Արտետայի առաջին ձեռքբերումն է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո: Մարին դարձավ Թոմաս Վերմալենի ժամանակից ի վեր (2009թ.) «Արսենալի» առաջին ձախլին կենտրոնական պաշտպանը:

Մարին «Մանչեսթեր Սիթիից» «Ֆլամենգո» տեղափոխվել էր անցած տարվա ամռանը: Մանչեսթերյան ակումբի կազմում ոչ մի հանդիպում չէր անցկացրել: Բրազիլական ակումբում Մարին 30 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել: Թիմի կազմում նա դարձել է Լբերտադորեսի Գավաթի հաղթող ու Բրազիլիայի չեմպիոն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0