TotalFootball.am


29.01.20 01:17

ՄՅՈՒ-ն վերջապես համաձայնեցրել է Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերը


Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հավաստիացնում է Record-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մանկունիացիները ֆուտբոլիստի համար կվճարեն 55 միլիոն եվրո: Բացի դրանից, 10 միլիոն եվրո կկազմեն հեշտ հասանելի բոնուսները և 15 միլիոն եվրո՝ ավելի դժվար հասանելիները: Գործարքը պետք է ձևակերպվի մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը՝ հունվարի 31-ը:

Ֆերնանդեշը «Սամպդորիայից» «Սպորտին» տեղափոխվել է 2017 թվականին, տրանսֆերի արժեքը կազմել է 9.69 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտխանը Պորտուգալիայի առաջնության 17 խաղի է մասնակցել՝ դառնալով 8 գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0