«Բարսելոնան» ընդհատել է «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյի տրանսֆերայի վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը անընդունելի է համարում ֆուտբոլիստի տրանսֆերի պայմանները, որոնք պնդում են «Վալենսիայի» ներկայացուցիչները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վալենսիայում» հայտնել են Ռոդրիգոյի հնարավոր տեղափոխության մասին, հարձակվողի նկատմամբ հետաքրքրությունը հաստատել էր նաև «Բարսելոնայի» նախագահը:
Ռոդրիգոն հանդես է եկել «Ռեալի» պատանեկան թիմում, «Բենֆիկայում» և անգլիական «Բոլթոնում»: 2014 թվականից խաղում է «Վալենսիայում»: Պրիմերայի այս մրցաշրջանում Մորենոն «Վալենսիայի» կազմում 18 խաղ է անցկացրել ու խփել 2 գոլ: