TotalFootball.am


28.01.20 23:49

Սանեն 5 ամիս անց առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում


«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն սկսել է մարզվել ընդհանուր թիմի կազմում:

Ֆուտբոլիստը թիմի հետ առաջին մարզումն է անցկացրել 2019-ի օգոստոսից ի վեր, երբ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել: Հիշեցնենք՝ հարձակվողը ծանր վնասվածքն ստացել էր «Լիվերպուլի» հետ Անգլիայի Սուպերգավաթի խաղում:

Նախորդ ամռանը Սանեն կարող էր տեղափոխվել «Բավարիա», բայց այդ վնասվածքի պատճառով տեղափոխությունը խափանվեց:

Սանեն «Ման. Սիթի» է տեղափոխվել 2016-ին: Ընդհանուր առմամբ ակումբի կազմում անցկացրած 134 խաղում դարձել է 39 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ: «Քաղաքայինների» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0