TotalFootball.am


28.01.20 20:16

«Ֆլամենգոն» գնել է «Ինտերի» հարձակվողի տրանսֆերը


«Ֆլամենգոն» պաշտոնական կայքում հայտարարել է «Ինտերի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Բարբոզային՝ Գաբիգոլին գնելու մասին:

Տրանսֆերի արժեքը կազմել է 17 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հետ կնքել է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսված պայմանագիր:

Անցած մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը վարձակալությամբ հանդես էր գալիս «Ֆլամենգոյում»: Բրազիլիայի առաջնությունում նա մասնակցել է 29 խաղի՝ դառնալով 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Անցած մրցաշրջանում «Ֆլամենգոն» դարձավ Բրազիլիայի չեմպիոն և Լիբերտադորեսի գավաթակիր:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0