TotalFootball.am


27.01.20 10:26

Մեսսին ու Ռոնալդուն հարգանքի տուրք են մատուցել Կոբի Բրայանտին


Պորտուգալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» ու արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գրառումներ են կատարել NBA-ի լեգենդ Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ: 41-ամյա բասկետբոլիստը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով:

«Շատ տխուր եմ՝ լսելով Կոբեի ու նրա դստեր՝ Ջիաննայի մահվան լուրը: Կոբեն իսկական լեգենդ էր ու ոգեշնչում շատերի համար: Իմ ցավակցություններն եմ ուղարկում նրա ընտնաիքին ու ընկերներին, և այն ընտանիքներին, ովքեր իրենց կյանքն են կորցրել ավիավթարում: Ննջիր խաղաղությամբ, լեգենդ», - «Թվիթերի» իր էջում գրել է Ռոնալդուն:

«Ես խոսքեր չունեմ... Իմ ամբողջ սերը՝ Կոբեի ընտանիքին ու նրա ընկերներին: Հաճելի էր քեզ հանդիպելն ու միասին լավ ժամանակ անցկացնել: Դու հանճար էիր, ինչպես շատ քիչ թվով մի քանի մարդիկ», - «Ինստագրամի» իր էջում գրել է Մեսսին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0