TotalFootball.am


25.01.20 23:00

Կոնտեն՝ լրագրողներին. «Ձեզ այնպես եք պահում, ասես Ինտերը «Ռեալի» կեսը գնել է»


«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանում ակումբի աշխատանքի մասին:

«Մեր ղեկավարությունը բավականաչափ պարզ է արտահայտվել. նոր խաղացողներ կարող են գալ, եթե ինչ-որ մեկը հեռանա: Սա իդեալական բալանսավորված տրանսֆերային շարժում է: Նորեկներից ոմանք որոշ ժամանակ չեն խաղացել, մենք պետք է նրանց ժամանակ տրամադրենք, որպեսզի մարզավիճակ հավաքեն:

Մեր թիմին չի բավականացնում փորձը: Մենք պետք է միշտ խաղանք առավելագույնով:

Այս պահի դրությամբ մենք ձեռք ենք բերել Յանգին, որպեսզի փակենք վնասվածք ունեցող Կվադվո Ասամոյի բացակայությունը, և վարձակալությամբ վերցրել ենք Մոզեսին Վալենտինո Լազարոյի հեռանալու պատճառով: Փորձում ենք ամրապնդել բոլոր դիրքերը: Դուք ձեզ այնպես եք պահում, ասես մենք գնել ենք «Ռեալի» ֆուտբոլիստների կեսին: Բայց դա ճիշտ ուղերձ չէ», - Կոնտեի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0