TotalFootball.am


23.01.20 22:40

Դավիդ Սիլվա. ««Ռեալն» ամեն տարի կանչում էր ինձ, բայց ես հրաժարվում էի»


«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան պատմել է, որ բազմիցս մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը: Մանկության տարիներին իսպանացին ընտանիքի հետ ապրել է Կանարյան կղզիներում և փորձաշրջան է անցել Վալդեբեբասում «Արքայական ակումբի» բազայում, բայց ֆուտբոլիստի հայրը նրան թույլ չի տվել լքել ծնողական տունը:

««Ռեալն» ամեն տարի կանչում էր ինձ, բայց ես հրաժարվում էի: Ես խաղացել եմ հարազատ քաղաքում այնքան ժամանակ, քանի դեռ չէր լրացել իմ 14 տարին», - Սիլվայի խոսքերն է մեջբերել AS-ը:

34-ամյա Սիլվան «Վալենսիայի» սան է: 2010-ին նա 28.75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է ԱՊԼ-ի 18 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0