TotalFootball.am


21.01.20 13:00

Մբապեն տվել է իր մանկության կուռքի անունն ու հիմնավորել ընտրությունը


ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է իր մանկության կուռքի մասին:

«Ես տարբեր կուռքեր եմ ունեցել: Մանկության տարիներին շատ էի սիրում Զիդանին: Եթե դու երեխա ես ու ֆրանսիացի, ուրեմն քո կուռքը Զիդանն է: Ինձ դուր էր գալիս նաև Ռոնալդուն, որի հետ բախտ է վիճակվել հանդիպել, և բրազիլացիները, որոնց խաղաոճը ինձ դուր էր գալիս», - Մբապեի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Մբապեն «Մոնակոյի» սան է, իսկ 2017-ից խաղում է ՊՍԺ-ում: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 14 խաղի, որոնցում հեղինակել է 13 գոլ ու 5 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0